Հիմա երբ փոքրիկներն են իրար մաղթում խաղաղություն և անվտանգություն, հասկանում ես, թե որքան դժբախտ ենք մենք Հայաստանյան հանրույթով

Ընդամենը մի քանի տարի առաջ երբ Հայաստանի փոքրիկներին խաղաղություն և անվտանգություն էինք մաղթում նրանց համար դա չգիտակցվող, ենթադրվող իրականություն էր։ Անգամ մեծերն այդ մաղթանքները հղելիս ներքին համոզմունք ունեին,որ խաղաղության և անվտանգության իրավունքները ձեռք են բերել ազատագրելով Արցախն ու պահելով Հայաստանը։ Հիմա երբ փոքրիկներն են իրար մաղթում խաղաղություն և անվտանգություն այդչափ առարկայական, այդչափ ընկալվող. հասկանում ես թե որքան դժբախտ ենք մենք Հայաստանյան հանրույթով։ Չեմ ասում այս ամենը, հիասթափեցնելու համար, քանզի հուսահատությունը մեղք է։ Բայց չեմ էլ կարող ու չեմ էլ ուզում փախչել այս իրականությունից։ Հ.Գ. Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին: Ս. Սարգսյան

Լրահոս