Հարց ունեմ Արցախ֊Ուտիք ապրած, կամ գոնե մեկ անգամ տեսած ընկերներիս

#Հայի_Ակունք՝ #Արևելյան_Բնօրրան🇦🇲 Պարտադիր Կարդալու Հարգելի ընկերներ, շատ հաճախ ինձ մեղադրել են ամեն ինչը Հայկականացնելու մեջ, իսկ այժմ՝ ամեն ինչի Ակունքը Ուտիք֊Արցախյան վերագրելու մեջ😊 Հիմա տեղադրում եմ Գարեգին Սրվանձտյանի համառոտ կենսագրությունը, որից հետո կվերլուծեմ "Մհերի Դուռը" բանահավաքության գլուխգործոցի, (իմ հասկանալով) այդքան լուրջ ծածկագրումը, որը ևս մեկ ապացույց է, որ ճիշտ եմ. "Հայի Ակունք՝Արևելյան Բնօրրան" եզրույթում։ Գարեգին Սրվանձտյանը ծնվել է 1840 թ. Վանում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ 📌Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ 📌1862 թ.ն Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 📌1863-1865 թթ. «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։ 📌Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։☝️Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ 📌Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 📌1867 թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 📌1867-1869 թթ. ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 📌1869 թ. նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում։ 📌1872 թ. մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ ☝️ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։ 📌1879-1881 թթ. եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 📌1881 թ. կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում։ 📌1886 թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ ☝️Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ ☝️Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ ☝️Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։ Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսում։ Հիմա անցնենք "Մհերի Դռան" Տիեզերավեպի գրառման մասին Սրվանձտյանցը շուրջ երեք տարի որոնել է պատմողների, ումից կկարողանար լսել ու գրի առնել հայոց էպոսի՝ Սասնա ծռերի պատումները (հգ☝️այսինքն գիտեր ինչ էր փնտրում)։ 1873 թվականին նրա որոնումները վերջապես պսակվել են հաջողությամբ. Մշոյ Առնիստ գյուղում երեսփոխան Կրպոն երեք օր ու գիշեր պատմում է, որ Գարեգին Սրվանձտյանը գրի առնի: Կրպոն ասում է, որ իր վարպետն, ումից լսել ու սովորել էր Սասնա էպոսը, շատ ավելի ընդարձակ գիտեր պատումը, ու իսկ ինքը երկար ժամանակ պատմած չինելով՝ շատ հատվածներ արդեն մոռացել էր… Ու եթե Գարեգին վարդապետը չգրառեր, Կրպոյի տարբերակն էլ իսպառ կկորչեր…1874թ. այն հրապարակվում է "Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ" վերնագրով: Հիմա տեղադրում եմ ողջ էպոսի (463 էջ) եզակի տողերը, որտեղ հիշատակվում է Հայոց Արևելքի ակունքները՝ Ղարաբաղի տեղանունը👇 "Սասնա Ծռեր", հատոր "Դ", էջ 211 👉Մեծ Մհեր ☝️Մհերը էղեր ը ղարբաղցի։ Ղարաբաղից գըբառնի, գիկը, Ըր համար խորոտիկ տեղ գտնը, Գօլորտի, գիկա Սասուն։ Սասնա սարեր գօլորտի, ախպուրըմ գըտեսնը, Ըդ ճուր գըթվի գետու մեչ, Ըլ չըթվի գիտու հետ, Գըգտրի զգետ, գհնցնը ընտին ու գէրթը։ Մհեր գըսը.֊Ըդըտեխ աղեգ տեխ ը, Ըդը տեխ ես գաբրիմ։ Ու ըդ տեխ մնաց ըր գնգա հետ։ Պերթ սուքեց// Հարց ունեմ Արցախ֊Ուտիք ապրած, կամ գոնե մեկ անգամ տեսած ընկերներիս. -Արդյո՞ք այնտեղ ապրող որևէ հայ ավելի "խորոտիկ" տեղ կփնտրի ապրելու և բերդ կառուցելու համար ու Արևելյան Հայաստանից կտեղափոխվի Արևմտյան Հայաստան🤔 Իհարկե, ո՛չ։ Հիմա փորձենք հասկանալ Մեծն Բանահավաք Գարեգին Սրանձտյանին, թե նա ինչո՞ւ է մեկ անգամ շեշտել Ղարաբաղ տեղանունը, որպես Մեծ Մհերի ծննդավայր և հետո ողջ իրադարձությունները տեղափոխել է Սասնո միջավայր՝ Արևմտյան Հայաստան։ Դրա համար էլ տեղադրեցի կենսագրությունը, որում երևում է հասարակական բոլոր անցքերը՝ սուլթանի ներգործություն, ռուս֊թուրքական պատերազմ..։ Այս ֆոնի վրա հասկանալի է Գարեգին Սրվանձտյանի ծածկագրումը և պարտադիր ակնարկը Բուն Ակունքի մասին, որպեսզի "Մհերի Դուռը" Տիեզերավեպը չոչնչացվի և հասնի մեզ.. Այդպիսի զգուշավորություն տեսնում եմ և՛ Մեսրոպ Մաշտոցի, և՛ Խորենացու, և՛ Հր. Աճառյանի, և՛ Ղ. Աղայանի, և՛ Չարենցի ... թողած ժառանգության մեջ։ Հնարավորինս սեղմ գրեցի Օձունց Հակոբի ՎարդԷ 23.11.2021թ.

Լրահոս