Հաստատվեց ուսհաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում հաստատեց Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը: Կարգով սահմանվում է, որ ուսումնական զենք է համարվում միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարքը կամ առարկան, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի։ Ուսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը կատարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հաշվառման հիման վրա, ուսումնական զենքի պահանջվող քանակությունը ճշտելուց հետո, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին ԿԳՄՍՆ-ն հայտ է ներկայացնում Հայաստանի ՊՆ-ին: ՊՆ-ն ստանալով հայտը, Հայաստանի ՆԳՆ ոստիկանությանը հատկացնում է Հայաստանի ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական զենքը: Ոստիկանությունն ուսումնական հաստատություններին ուսումնական զենքի հատկացումն իրականացնում է Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանումների միջոցով։ Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողը ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի պահման պայմանները և կազմում համապատասխան ակտ: Զենք պահելու պայմանների համապատասխանության դեպքում ուսումնական զենքը հանձնվում է ուսումնական հաստատության զենքի պահպանության համար պատասխանատու անձին և սահմանված կարգով կատարվում է հաշվառում: Ուսումնական հաստատությունները վարում են ուսումնական զենքի, այդ թվում նաևի պահ հանձնված ուսումնական զենքի հաշվառման մատյան։

Լրահոս