ՀԱՊԿ-ն հեռանում է Հարավային Կովկասի տարածաշրջանից․ ԱԺ խոսնակ

Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է հեռանում տարածաշրջանից եւ մենք մտահոգված ենք դրանով։ Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Պետք է հարցնել մեր գործընկերներին՝ արդյոք ՀԱՊԿ-ն որոշել է հեռանալ Հարավային Կովկասից։ Եթե այո, ապա պետք է այդ մասին բարձրաձայն հայտարարել», – հավելեց նա։ Սիմոնյանի խոսքով՝ այսօր ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում գտնվում են երրորդ երկրի՝ Ադրբեջանի զորքերը։ «Չգիտեմ՝ ինչպես կարող են ՀԱՊԿ անդամ երկրները հաշտվել դրա հետ», – ասաց Սիմոնյանը։

Լրահոս