ՀԱՊԿ երեկվա նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ. Վարչապետ

ՀԱՊԿ երեկվա նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց ես ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ ու դրական քննարկում ու այդ երկու փաստաթղթերը ուղարկվել են լրամշակման, հույս ունեմ, որ կկարողանանք լրամշակել ու գալ ընդհանուր հայտարարի», - նշեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դրական է համարում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները։ «Հույս ունեմ՝ այն պայմանավորվածությունները, որ արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք», - ասաց Փաշինյանը։

Լրահոս