Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով. ԱՀ ԿԳՄՍՆ

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Հարգելի՛ հայրենակիցներ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարությունում:

Լրահոս