Հայ-վրացական գիտական համագործակցություն. ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին կներկայացվեն համատեղ հայտեր

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր, գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, գիտաժողովներ, գիտական ենթակառուցվածքների փոխադարձ օգտագործում և այլն:

Լրահոս