Հայ կին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է

Այսօր Ավետման օրն է՝ մայրության և գեղեցկության տոնը: Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր. Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Հայ կին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է։ Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են։ Ձեզ ուժ, սեր ու երջանկություն եմ մաղթում՝ հիշեցնելով Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»:

Լրահոս