Հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել մինչեւ Արցախի հիմնահարցում որոշակի առաջախաղացում չլինի. Արսեն Գասպարյան

Պետք է հասկանալ, որ հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել մինչեւ Արցախի հիմնահարցում որոշակի առաջախաղացում չլինի, եւ որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել առանց Արցախի կարգավիճակի հարցի: Այս մասին «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ»-ի հերթական թողարկման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը: «Մեր դիվանագիտությունը ակտիվ պետք է աշխատի եւ Իրանի, եւ Ռուսաստանի եւ խոսի Թուրքիայի: Ես կողմ եմ Թուրքիայի հետ երկխոսության, բայց չեմ կարծում, որ ժամանակն է, որ մենք այդ երկրի հետ հարաբերություններ ունենանք եւ սահման բացենք: Հայ-թուրքական երկխոսության օրակարգը պետք է լինի շատ ծավալուն պետք է լինի, շատ հարցեր կան: Պետք է մեր օրակարգը առաջ տանել: Հաշվի առնել Արցախի հարցը, որովհետեւ իրենք էլ նույն խնդիրն ունեն Կիպրոսի հետ: Պետք է հասկանալ, որ հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել մինչեւ Արցախի հիմնահարցում որոշակի առաջախաղացում չլինի, եւ որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել առանց Արցախի կարգավիճակի հարցի»,- ասաց Արսեն Գասպարյանը: Արսեն Գասպարյանի կարծիքով՝ Արցախի Հանրապետության ակտիվ գործունեության արդյունքում հնարավոր կլինի փոխել իրավիճակը: Հայաստանի եւ Արցախի կողմից մտածված դիվանագիտական աշխատանքների դեպքում հնարավոր է շատ փոփոխություններ բերել գործում: «Հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող կարգավորվել առանց հստակ ձեւակերպումների կապված Արցախի կարգավիճակի հետ: Եթե հարցը ճիշտ բերվի, եթե ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հաստատի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս, կլինեն իրավական հիմքեր եւ հնարավոր կլինի նաեւ չորս սկզբունքների վրա պատշաճ աշխատել: Արցախի ներկայացուցիչներն էլ դրսում պետք է շատանան: Ազգերի ինքնորոշման համար նոր շարժում է պետք սկսել՝ միգուցե աշխատելով Հարավային Սուդանի հետ, Արեւելյան Թիմորի, Կատալոնիայի, Շոտլանդայի հետ: Պետք է փորձել այս հարցը դուրս հանել տարածաշրջանից: Ես հավատում եմ,որ բանակցություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել, որքան էլ դա բարդ լինի: Ճիշտ է ռազմական ուժն է գլխավոր գործոնը, այդ առումով բան չի փոխվել աշխարհում, բայց դրա համար էլ Պաշտպանության բանակը պետք է զարգանա»,- ընդգծեց Արսեն Գասպարյանը:

Լրահոս