Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվում է պայքար

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվում է պայքար կապիտուլյանտ իշխանություններին մոտ կանգնած մարդկանց միջոցով,ամեն դեպքում դժվար է սրանց մարդ կոչել։Դրանից մի քանիսը արդեն հայտնի են հանրությանը,բայց իրեն Տեր Սահակ քահանա Գալստյան անունով կոչող, ինչ որ մի ոչ մի բան ,այս դավաճան իշխանությունների պատվերով ,թե համաձայնությամբ հակաքարոզ է տանում Հայ Առաքելական Եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Հարգելի հայրենակիցներ ինչ վերաբերում է աղանդավորներին ու վերոնշյալ անձին,որը իրեն կոչում է Տեր Սահակ քահանա Գալստյան անվամբ . ասեմ, որ հանդուրժողականությունը չի ենթադրում ամենաթողություն: Ինքս բացարձակապես անհանդուրժող եմ աղանդների ու նրանց առաջնորդների ու այլ առանցքային անձանց նկատմամբ, որոնց նպատակներն ինձ հասկանալի են: Անհանդուրժող եմ, քանի որ զավակն եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, և եթե որևէ գաղափար վտանգ է ներկայացնում իմ հավատքի և իմ ազգային շահի նկատմամբ, ապա իմ հանդուրժողականությունը այս պարագայում նշանակում է ուրացում և դավաճանություն: Պատմության ընթացքում եկեղեցին միշտ պաշտպանել է Հայաստանը, եկեղեցին եղել և մնում է որպես հզոր ուժ։ Այդ ուժը այն բանի համար է, որ մարդը երջանիկ լինի։ Ուստի պետք է բոլորս հոգատար վերաբերմունք ցուցաբերեք եկեղեցու հանդեպ, և այն պետք է լինի մեր սրտերում և բանականությունում։ Միաժամանակ իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունն եմ հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Լրահոս