Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը։ «ՀԱՊԿ արձագանքման կենտրոնի միջոցով մեզ հասած տեղեկատվությունը հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում»,- ասաց նա։

Լրահոս