Հայտնի է «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը

Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման օրը։ Արարողությունը երրորդ անգամ տեղի կունենա մարտին՝ 2024 թվականի մարտի 10-ին։ Այն կհեռարձակվի ABC հեռուստաալիքով: Հաղորդվում է, որ ընդհանուր անվանակարգերում մասնակցության հայտերը կընդունվեն մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Կարճ ցուցակների քվեարկությունը կսկսվի դեկտեմբերի 14-ին, իսկ արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին։ Բոլոր անվանակարգերում հավակնորդները հայտնի կդառնան 2024 թվականի հունվարի 23-ին։ Հիշեցնենք, որ Օսկարի այս տարվա արարողությունը տեղի է ունեցել մարտի 13-ին Dolby Theatre-ում։ Հոբելյանական մրցանակաբաշխության գլխավոր առանձնահատկությունը նրա շամպայնագույն գորգուղին էր։

Լրահոս