Հայտնի է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց ազգային թիմի ընդլայնված կազմը Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ առաջիկա խաղերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Պետրակովը ներկայացրեց կազմը. Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Երջանիկ Ղուբասարյան – «Նոա» Կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա) Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) Դավիդ Դավիդյան – «Փյունիկ» Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու» Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա» Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» Հարձակվողներ Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա) Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Լրահոս