Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Լրահոս