Հայտնաբերվել են Ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողի սպանությունը կատարողը և մասնակիցները. shamshyan

Երեկ՝ մարտի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացնելով փայլուն ու գրագետ օպերացիա Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած երիտասարդին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սիսանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Սիսանի բաժնի պետի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ Սյունիքի մարզում հայտնաբերել էին մարտի 12-ին Երևանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալին: Ոստիկանները մի քանի ժամ շարունակ բազմաթիվ հասցեներում էին եղել, այդ թվում՝ ոչ միայն Երևանում, նաև մարզերում, ու, ի վերջո, օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ խմբերով մեկնել էին Սյունիքի մարզ, որտեղ էլ օպերացիան հաջողությամբ էր ավարտվել և սպանության կասկածանքով ձերբակալել էին կասկածյալին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս