Հայկ Մարությանը Կրեմլի համերգասրահում հանդես կգա «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում հանդես կգա իր՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման։ Այս մասին հայտնել է Մարությանն իր ֆեյսբուքյան էջում։ «Ռուսաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա իմ՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման ռուսաստանյան պրեմիերան: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը: Հ.Գ. Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո»,- նշել է նա:

Լրահոս