Հայկական բանակն այսօր այդքան մարտունակ չէ. թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել. Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կարծում է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության պատճառը կորպուսի հրամկազմի թերացումներն են եղել: «Բանակում խնդիրներ կան, կորպուսի հրամկազմի թերացումներն է եղել, նրանք հեռացվել են պաշտոններից», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միքայելյանը: Նա ընդգծեց՝ պետք է շատ հետևողական լինել: «Ազգային ողբերգություն է տեղի ունեցել, բնականաբար, թերացումներ են եղել, երեխեքին այդպես բարձիթողի չպետք է թողնեն, բարձիթողի վիճակ է այնտեղ», - նշեց ԵԿՄ նախագահը: Միքայելյանը խոստովանեց՝ հայկական բանակն այսօր այդքան մարտունակ չէ: «Ադրբեջանցիք, ունենալով  հզոր ռազմատեխնիկա, ամեն հնարավորության սահմաններում փորձում են հարձակվել մեր պետական սահմանների վրա: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել, ես կանգնած եմ հայ զինվորի կողքին, որ մեր բանակը մարտունակ դառնա», - ասաց նա:

Լրահոս