«Հայկազովի» կամուրջի  մոտ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին. կան տուժածներ

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԻ պետական ծառայության փրկարարները, շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը: Պարզվել է կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիններիս վիճակը ծանր է: ՃՏ պատահարի հետևանքով վարորդներից բացի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել ևս 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակի և պատահարի մասին մանրամասն տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ:

Լրահոս