Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն. միջազգայնագետ

Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ: Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»,-գրել է նա։

Լրահոս