Հայաստանում 9 «օրենքով գող» քրեական հետապնդման է ենթարկվում. Աննա Վարդապետյան

Հայաստանում քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք է արձանագրվել և ներկա պահին քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ներկայացնելով 2022 թվականի իրենց գործունեության մասին հաղորդումը։ Հայտնելով հանցավորության վիճակագրական տվյալները` նա ընդգծեց, որ նախորդ տարի այդ դեպքերը 14-ն են եղել։ «Նշված դեպքերը 11-ով կամ 78.6 տոկոսով աճել են։ Ներկայում դատարանում քննվող քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»։ Եվս 3-ի նկատմամբ քրեական հետապնդում է ներկայացվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով»,– նշեց Վարդապետյանը։ Այս պահին նրանցից 3-ը գտնվում են կալանքի տակ։

Լրահոս