Հայաստանում չեն խրախուսվում մարդու իրավունքները ու ազատությունները

Ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան չլիներ, չեմ հիշում որ այդ պաշտոնը թափուր մնար: Մեկ ամսից ավել է նիկոլի իշխանությունը մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրաիրավական կարգավիճակի ճակատագիրը թողել է անհայտ: Հայաստանում չեն խրախուսվում մարդու իրավունքների ու ազատությունները: Դրանք երաշխավորված չեն այժմ գործող հանրային իշխանության և ոչ մի օղակում: Ստեղծել են անխոչընդոտ միջավայր բռնապետության կայուն զարգացման հերթական փուլն անցնելու համար: Հայաստանում մարդու իրավունքների խախտումների արձանագրումը թողնված է ՄԻՊ աշխատակազմին: Չհարցենք այդ ինչ մարմին է, ինքս էլ չգիտեմ: Ասեք, միգուցե ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը կամ վարչատնտեսական որևէ վարչության աշխատակից է այսուհետ գնահատելու Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, բայց փաստը մնում է փաստ: Նիկոլի իշխանությունն անգամ իրենց կողմից ընտրված, իրենց կողմից վերահսկելի որևէ մեկին չի կարողանում հանդուրժել ՄԻՊ պաշտոնում, որովհետև գարշում է իրավունքներից, ազատություններից, հանրային համերաշխությունից ու հավասարությունից:

Լրահոս