Հայաստանի սահմանապահ ծառայությունը հրաժարվել է պատասխանել` Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելված է, թե ոչ

Հայաստանի սահմանապահ ծառայությունը հրաժարվել է պատասխանել` «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելված է, թե ոչ։ ՌԻԱ Նովոստիի հարցմանը պատասխանել են, որ չեն կարող այդ տեղեկությունը տրամադրել, քանի որ այն պարունակում է անձնական տվյալներ։ Սիմոնյանը, «ՌԻԱ Նովոստիին» տված մեկնաբանությունում հորդորել է ՀՀ սահմանապահ ծառայությանը չխաղալ և ուղիղ ասել՝ իր մուտքը ՀՀ արգելված է, թե ոչ։ «Իմ անձնական կյանքի գաղտնիքները դեղին մամուլը վաղուց է բացահայտել»։

Լրահոս