Հայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին մեկնեց Պրիշտինա, որտեղ նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Հենրի Ավագյան - ԲԿՄԱ Արման Ներսեսյան - ԲԿՄԱ Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան) Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Հրայր Մկոյան - «Արարատ» Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Արման Ղազարյան - «Ուրարտու» Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա» Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան) Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու» Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու» Սերոբ Գալստյան - «Արարատ» Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ Պրիշտինայում այսօր թիմին կմիանան Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը։ Արթուր Գալոյանը հավաքականին կմիանա նոյեմբերի 15-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հայաստանի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Ալբանիայի թիմին։

Լրահոս