Հայաստանի իշխանությունները խստացրել են տեխնիկական կանեփի արտադրության եւ առեւտրի նկատմամբ հսկողությունը

Հայաստանում սահմանվել է տեխնիկական կանեփի արտադրության, արտահանմնա, ներմուծման եւ մեծածախ առեւտրի հսկողության ստուգումների փաստաթղթերի ցանկ։ Այս մասին նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում համապատասխան որոշում է ընդունվել։ Նշվում է, որ դա թույլ կտա իրականացնել արտադրության, ինչպես նաեւ արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի օրինական շրջանառության, լիցենզավորման, քվոտայի պահանջների պահպանման պատշաճ հսկողություն։

Լրահոս