Հայաստանի ընկերությունները ԵԱՏՄ-ի շրջանակում կկարողանան մասնակցել բժշկական տուրիզմի նախագծին. ԵԱԶԲ

Ռուս մասնագետների նախաձեռնած բժշկական տուրիզմի նախագիծը բարձր պատրաստության փուլում է գտնվում, բայց այն ի սկզբանե նախատեսվում է որպես եվրասիական նախագիծ, այսինքն իրականացնողը կոնսորցիումն է լինելու, որի կազմի մեջ կմտնեն ընկերություններ Եվրասիական միության երկրներից, Ղրղզստանից, Ղազախստանից, Հայաստանից եւ Ռուսաստանից։ Նոյեմբերի 30-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա պարզաբանեց, որ քաղաքացիները թվային հարթակի միջոցով կկարողանան համապատասխան առողջական կենտրոններ եւ բժշկական հաստատություններ գտնել, որտեղ կցանկանան բուժվել։ «Բացի այդ, հնարավորություն կստեղծվի մինչեւ որոշում ընդունելը հեռահար անհրաժեշտ խորհրդատվություններ ստանալ։ Այդ հարթակում քաղաքացիները կկարողանան գործարքներ կնքել, գնալ կոնկրետ բժիշկների մոտ», – հավելեց Սարգսյանը։

Լրահոս