Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ հրատապ է ԱՄՆ-ի համար. Փրայս․ «Ազատություն»

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել եւ մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրել է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ հարցի հեղինակի՝ ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն է կանխատեսում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում: «Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է դեպի բռնությունը, ինչը մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, եւ դա մի երկարատեւ հակամարտություն է, որ Միացյալ Նահանգները կցանկանար անել ամենը, ինչ կարող է, դրա լուծմանն աջակցելու համար», - շարունակել է Պետդեպարտամենտի խոսնակը: «ԱՄՆ-ը կշարունակի երկկողմանի աշխատանքը այդ երկրների հետ, եռակողմ աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության եւ դիվանագիտության նրանց ջանքերին, նաեւ բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտությու վարել եւ հասնել համաձայնությունների, որոնց, հուսով ենք, կկարողանան հասնել», - ընդգծել է Նեդ Փրայսը:

Լրահոս