Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. Նախարար

Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Փորձաքննություններն այս պահին ընթանում են, մոտական օրերին կունենանք  ավարտուն արդյունքներ», - ասաց նախարարը։ Ավանեսյանի խոսքով՝ ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում են իրականացնում, ավարտում  և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին։

Լրահոս