Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Լրահոս