Հայաստանը լավ ներուժ ունի մշակող արդյունաբերության ոլորտում եւ բազմաթիվ առաջարկներ․ ԵՏՀ

Հայաստանը բավականին լավ ներուժ ունի մշակող արդյունաբերության ոլորտում։ Փետրվարի 3-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ Նա հավելեց, որ Հայաստանը շատ հետաքրքիր առաջարկներ ունի. «Ավելի կոնկրետ այս մասին կարելի է խոսել այս տարվա հունիսին, երբ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել ոչ միայն կոնկրետ ձեռնարկությունների մասին, որոնք մտադիր են մասնակցել արդյունաբերական համագործակցության համատեղ նախագծերին, այլեւ, հնարավոր է, ինչ-որ կոնկրետ համաձայնությունների մասին»,- հավելեց Մալկինան։

Լրահոս