Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան. Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով

Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը, հեռուստալրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների պատմություն ունի։ Լավրովը նշել է, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, իսկ Ռուսաստանն «առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չի հավակնել»։ «Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը», - ասել է Լավրովը

Լրահոս