Հայաստանը գտնվում է անվտանգային լրջագույն խնդիրների առաջ. ադրբեջանցիները իրականացնում են ամրացման աշխատանքներ, կառուցում են ճանապարհներ, բունկերներ. Արման Թաթոյան

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անվտանգային լրջագույն խնդիրների առաջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 13-ից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում։ Այդ խնդիրները, ըստ նրա, պայմանավորված են ադրբեջանական ներխուժումներով, նաև՝ նրանց ներկայությամբ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին։ «Նրանք չեն էլ պատրաստվում հեռանալ ՀՀ տարածքից, այդ մասին վկայում են նրանց գործողությունները, ակտիվորեն իրականացնում են ամրացման աշխատանքներ, կառուցում են ճանապարհներ, բունկերներ», - ասաց Թաթոյանը։ ՀՀ նախկին ՄԻՊ-ը ներկայացրեց լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանցիները Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ կառուցում ճանապարհներ։

Լրահոս