«Համմեր»-ի վարորդը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղից դիմել է փախուստի. shamshyan.com

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կառավարության շենքերի դռների մոտ երթևեկող և պարեկների օրինական պահանջներին չենթարկված՝ «Համմերի»-ի 25-ամյա վարորդը Գեղամ Սահրադյանն է: Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, նա այդ հիվանդանոցից դիմել է փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի մարզի բնակիչ Գեղամ Սահրադյանը հայտնաբերվել է գիշերը ժամը 03։20-ի սահմաններում Երևանի Խորենացի փողոցում, ժողովորդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ:

Լրահոս