Համաձայնեցվել է ՀԱՊԿ որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին. Ստանիսլավ Զաս

Համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա նշեց, թե նախագիծը պատրաստվել է ՀԱՊԿ դիտորդական առաքելությունների եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա։

Լրահոս