“Հաղթանակի Սերունդ” շարժման խորհուրդը դատապարտում է Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները` մեղադրանքը համարելով բացահայտ շինծու

"Հաղթանակի Սերունդ" շարժման խորհուրդը դատապարտում է Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները` բացահայտ շինծու մեղադրանքներով։ Ակնհայտ է, որ վերջինիս հակաթուրքական գործունեությունը և պետականամետ հայտարարությունների, ելույթների ու հարցազրույցների բովանդակության մեջ առկա իրականությունը ցավեցրել է հակաժողովրդավար ռեժիմին։ Պահանջում ենք պահպանել ազատ խոսքի իրավունքի և դեմոկրատական Հայաստանի սահմանադրական լիազորություններն ու դադարեցնել քաղաքական հետապնդումները: Ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս