Կրեմլում Երևանին և Բաքվին կոչ են արել զերծ մնալ իրավիճակի ապակայունացումից

Ռուստաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրների միջև։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրներին զերծ մնալ ցանկացած գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության մասին լուրերին։ Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել էր հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Նման հայտարարություն էր արել նաև Ադրբեջանը։

Լրահոս