Կրեմլը՝ «հրապարակային» բանակցություններ անցկացնելու Զելենսկու առաջարկի մասին

Հրապարակային բանակցություններ չեն լինում, այսպիսով, նման տարբերակ առաջարկելով՝ Ուկրաինան ցույց է տալիս, որ չի ցանկանում համաձայնության գալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Դժվար է ընդհանրապես պատկերացնել հրապարակային բանակցությունները։ Հրապարակային բանակցություններ չեն լինում։ Առավել եւս այդ ոլորտի հրապարակային բանակցություններ։ Սակայն միանշանակ է մեկ բան՝ ուկրաինական կողմը ոչ մի բանակցություն չի ուզում, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, այն պետք է հասնի իր նպատակներին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հրապարակավ համաձայնության հասնելու նախաձեռնությունը։

Լրահոս