Կրակոց՝ Եղվարդում. կրակողը Նաիրի համայնքի ղեկավարի խորհրդականն է եղել. Shamshyan.com

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Երևանում բնակվող 70-ամյա Գրիգոր Թ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 23։00-ից մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը որսորդական հրացանից կրակել և վնասել է Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող իր առանձնատան երկրորդ հարկի եվրոպական արտադրության դուռը, ինչի հետևանքով իրենց պատճառվել է մոտ 90 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Եղվարդ քաղաքում բնակվող 36-ամյա Էդգար Նիկոլյանը, ում հետ ոստիկանները տարել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին՝ ներկայացնելով նաև «ԻԺ» որսորդական ողորկափող հրացանը։ Կայքի տեղեկություններով՝ Է. Նիկոլյանը Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի խորհրդականն է։

Լրահոս