Կստեղծվի ներքին գործերի նախարարություն. խորհրդարանը հավանություն է տվել մի շարք օրենքների փոփոխություններին

Դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Այդ թվում. Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից 37 օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում. Դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքը չեղարկելու մասին»» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Լրահոս