Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը: ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը համապասխանեցվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Լրահոս