Կոշիկ արտադրող «Զեննի» ընկերությունն արտոնություն ստացավ. 1,3 մլրդ դրամի ներդրում կարվի, կստեղծվի 26 նոր աշխատատեղ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ԶԵՆՆԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կոշիկի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 26 նոր աշխատատեղ՝ մինչև 169 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 68․7 մլն դրամ:

Լրահոս