Կողոպուտ՝ Մանկական երկաթուղում. ռուս զբոսաշրջիկից պայուսակ գողացողը հայտնաբերվել է. shamshyan

Երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները «Հրազդանի» կիրճում տաք հետքերով բռնել ու վնասազերծել են կողպուտ կատարողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։15-ի սահմաններում «Հրազդանի» կիրճում գտնվող «Մանկական երկաթուղու» տարածքում ՌԴ քաղաքացի 30-ամյա Յանօբուխովիին են մոտեցել իրեն անծանոթ 2 քաղաքացիներ, որի ժամանակ նրանցից մեկը բացահայտ հափշտակել է նրա պայուսակը և դիմել փախուստի։ Տուժածը հետապնդել է նրանց, սակայն չի կարողացել արդյունքի հասնել և այդ պահին «Հրազդանի» կիրճում նկատել է ծառայություն կատարող պարեկներին ու հայտնել, որ իրեն թալանել են, իր սև պայուսակով փախել են դեպի «Հրազդանի» կիրճի ուղղությամբ։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս