Կնքվել է համագործակցության հուշագիր ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գուրմանե» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Արմավիր): ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը. սննդամթերքի պատրաստման շինության հատակը, առաստաղը, պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից, չեն ապահովվել արտադրամասում օգտագործվող սարքավորումների պատշաճ մաքրման աշխատանքները, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Լրահոս