Կյանքից հեռացել է ամերիկյան դերասան Ջորջ Մահարիսը

Ամերիկացի դերասան Ջորջ Մահարիսը, ով ամենաշատը հայտնի դարձավ 1960-ականներին «Hyway 66» («Шоссе 66») հեռուստասերիալով, մահացել է 94 տարեկան հասակում։ Այս մասին մայիսի 28-ին հայտնել է դերասանի մտերիմ ընկերը՝ Մարկ Բահանին, Facebook-ի իր էջում։ «Ջորջ Մահարիսը մահացել է մայիսի 25-ին։ Իմ սիրելի ընկեր, քեզ շատ կկարոտեն»,- գրել է նա։ Դերասանը խաղացել է Բազ Մերդոկի գլխավոր դերը Highway 66 արկածային սերիալում, որի համար առաջադրվել է Էմմի մրցանակի։ Սերիալի պրեմիերան կայացել է 1960 թվականի հոկտեմբերին։ Նաև դերասանի ստեղծագործությունների շարքում կան բազմաթիվ փոփ ալբոմներ, որոնք ձայնագրվել են նրա հանրաճանաչության գագաթնակետին։ Նա նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Սիլվիա», «Սատանայի բողբոջ», «Ամենամահացու խաղը» և «Երևակայական կղզի» հեռուստասերիալներում:

Լրահոս