ԿՀՎ-ում TikTok-ն անվանել են սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը հայտարարել է, որ չինական TikTok հավելվածի հանրահայտությունն ԱՄՆ-ում անհանգստացնում է Վաշինգտոնին։ Այս մասին նա ասել է PBS հեռուստաալիքի հարցազրույցում։ Բեռնսը TikTok-ն անվանել է սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար եւ ընդգծել, որ հավելվածը «իսկական անհանգստության պատճառ է կառավարության համար»։ ԿՀՎ տնօրենն ավելացրել է, որ համամիտ է TikTok-ի վտանգավորության մասին պաշտոնյաների անհանգստությանը, քանի որ այն պատկանում է չինական ընկերությանը։ Հետեւաբար, Չինաստանի կառավարությունն իրավունք ունի ամերիկացի օգտատերերի տեղեկատվության հասանելիություն պահանջել։ Չինաստանի իշխանությունները ոչ միայն կարող են տվյալների հասանելիություն ստանալ, այլեւ վերահսկել կոնտենտը սոցիալական ցանցում։ «Ես շատ զգույշ կլինեի»,- ընդգծել է Բեռնսը՝ ի պատասխան TikTok-ի օգտատերերին խորհուրդ տալու մասին խնդրանքին։

Լրահոս