Կիեւն ահաբեկչություն է իրականացրել Սեւծովյան նավատորմի նավերի եւ Սեւաստոպոլում քաղաքացիական նավերի վրա․ ՌԴ ՊՆ

Կիեւն ահաբեկչություն է իրականացրել Սեւծովյան նավատորմի նավերի եւ Սեւաստոպոլում քաղաքացիական նավերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր առավոտյան ժամը 04:20-ին Կիեւի ռեժիմն ահաբեկչական հարձակում է իրականացրել Սեւծովյան նավատորմի նավերի եւ քաղաքացիական նավերի վրա, որոնք գտնվում էին Սեւաստոպոլի ռազմակայանի արտաքին եւ ներքին ռեյդերի վրա»,-հայտնել է նախարարությունը։ Ըստ ՊՆ տվյալների՝ հարձակմանը ներգրավվել է ընդհանուր առմամբ ինը անօդաչու թռչող սարք եւ յոթ ինքնավար ծովային անօդաչու սարք։

Լրահոս