Կենտրոնական Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ

Մարտի 18-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել կենտրոնական Թուրքիայում, տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Նշվել է, որ օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները գրանցվել են Կահրամանմարաշ նահանգից 63 կիլոմետր հեռավորության վրա եւ Գյոքսուն քաղաքից 3 կիլոմետր հարավ-արեւմուտք, նշել է EMSC-ն։

Լրահոս