Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի. ԱՆ

Առողջապայության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի, նրանք հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 եւ 4-6 տարեկան երեխաների համար: Առողջապահության նախարարությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա եւ պտվաստվել: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաեւ կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Լրահոս