Կարեն Նալբանդյանը՝ «Լուդոգորեց» — «Բետիս» խաղի մրցավարների տեսուչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպա լիգայի C խմբի նախավերջին տուրի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բետիս» (Իսպանիա) հանդիպման մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Բուլղարիայի Ռազգրադ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:45-ին։ C խումբ «Լուդոգորեց» - «Բետիս»` 20:45 «ՀԻԿ Հելսինկի» - «Ռոմա»՝ 23:00 Մրցաշարային դրություն․ «Բետիս»՝ 10 միավոր, «Լուդոգորեց»` 7, «Ռոմա»` 4, «ՀԻԿ Հելսինկի»` 1:

Լրահոս