Կարգելվի բոլոր տեսակի հրագործական արտադրատեսակների վաճառքը քաղաքացիներին

Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, միայն համայնքի կողմից թույլատրված վայրերում: Այս մասին Ֆեյսբուքում գրել է օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվեն բացառապես լիցենզավորված կազմակերպություններին: Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն և այլն): «Շուրջ երկու տարի առաջ Տիգրան Ավինյանի հետ մշակած օրենքի նախագիծը, արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո, այսօր դրեցի շրջանառության մեջ: Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն (Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ): Հ. Գ. Օրենքի նախագիծը խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023 թ. հունիսից», - գրել է Գաբրիելյանը:

Լրահոս