Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել Խաչատուրովին շտապ անհրաժեշտ դեղերը. Գեղամ Մանուկյան

Նիկոլն ու նրա տարբեր մակարդակների թուլեքը մի օր վերապրելու են այս ամենը. Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում միայն այսօր ժամը 12։00-ին։ Բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա նաեւ նշել է. «Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել նրան շտապ անհրաժեշտ դեղերը: Իսկ այդ չգործող ՄԻՊ գրասենյակի թեժ գծին Խաչատուրովի փաստաբանի ու իմ զանգերին ի պատասխան հնչում էր «վերադասին զեկուցել ենք» արտահայտությունը: Այդպես շարունակ մինչեւ 02:47... Դատաստանի օրը գալու է, թուրքն էլ չի հաղթի»:

Լրահոս